Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստան-Չինաստան` միասնական առաքելություն

Հայաստան-Չինաստան` միասնական առաքելություն
11.03.2016 | 15:07

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում: «Հայաստանը և Չինաստանը` որպես երկու հնամյա ժողովուրդներ և քաղաքակրթություններ, միասնական առաքելություն կատարելու խնդիր ունեն: Առհասարակ, Չինաստանը` որպես պատմականորեն մեծ ներուժ ունեցող երկիր, մեզ համար կարևոր գործընկեր է»,-նշել է նախարարը` ընդգծելով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Կոնֆուցիոսի կենտրոնի գործունեությունը, որը մասնաճյուղեր ունի նաև ԵՊՀ-ում և Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում:

Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կենտրոնի մասնաճյուղերը ՀՀ մարզերում բացելու հնարավորությանը, քանի որ, ըստ նախարարի, մեր երկրում մեծ է հետաքրքրությունը չինարեն լեզվի և մշակույթի հանդեպ:Լևոն Մկրտչյանի խոսքով` այդ մասին է վկայում միջպետական համաձայնագրի շրջանակում չինական կողմի տրամադրած կրթաթոշակների համար անցկացվող մրցույթի մասնակիցների մեծ թիվը: ԿԳ նախարարը կարևորել է նաև Երևանում Չինական դպրոցի կառուցման աշխատանքները` ընդգծելով, որ հայկական կողմի համար այն կարևոր նախագիծ է: Նա հույս է հայտնել, որ հետագայում դպրոցի բազայի վրա կունենանք միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ: Այս համատեքստում նախարարը մատնանշել է որակյալ մասնագիտական կադրերի խնդիրը: Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև մեր երկրում բնական գիտությունների և, առհասարակ, գիտության զարգացմանը` այդ հարցում ակնկալելով չինական փորձը: Նրա խոսքով` գիտության ոլորտում մեր երկիրը մեծ ներուժ ունի. ներկայումս առկա է դրան նոր թափ տալու խնդիրը:
Դեսպանը Թիան Էրլունին իր հերթին հույս է հայտնել, որ Լևոն Մկրտչյանի` որպես փորձառու նախարարի ղեկավարման օրոք, հայ-չինական համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում նոր զարգացում կստանա: Ըստ դեսպանի` ներկայումս այդ հարաբերությունները շատ արդյունավետ են, մասնավորապես, դիպլոմների փոխճանաչման, ուսանողների փոխանակման և այլ հարցերի տեսանկյունից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԿԳՆ-ին` Կոնֆուցիոսի կենտրոնի աշխատանքներին աջակցելու համար` ընդգծելով միջբուհական կապերի կարևորությունը: Դեսպանն անդրադարձել է նաև ՉԺՀ Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի և Պեկինի համալսարանում հայոց լեզվի` որպես ֆակուլտատիվ առարկայի դասավանդման հարցերին: Բացի այդ, դեսպանն ընդգծել է, որ չինական դպրոցը վստահաբար կդառնա հայ-չինական բարեկամության խորհրդանիշը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ